Կավի նման ափերի մեջ
Ինձ ճմռում է բեմը այս հսկա,
Ձայնը կախվեց առաստաղից
Արձագանքի համար այլևս սիրտ չկա:
ԵՎ վարագույրը ապակյա
Դանդաղ իջավ սեղմվեց բեմի եզրին,
Եվ երգը գոլորշու նման հպվեց նրան՝ դարձավ կաթիլ,
Օրերը լուռ , օրերը ցուրտ,
Օրերը լերկ , օրերը անիմաստ,
Օրերը նեղ, օրերը խենթ,
Օրեր անշարժ կամ էլ վազքից հոգնած
Օրեր հարբած, օրեր տարված
Օրեր կարոտ, օրեր օտարացած,
օրեր լարված աղեղի պես,
Օրեր աղոթք , կամ անեծքի տրված,
Հազար, հազար դեմքերի մեջ
Տեսնում եմ քո աչքերը ես միայն,
Ինչու է բեմը լուսավոր ,
իսկ դահլիճի շարքերը աննշմար,
Մի տող, մի տուն, մի երգ, ոչինչ՜
Սիրո մասին երբեք ես չեմ գրել,
որովհետև խենթի նման
Իրականում եմ միշտ սիրել:
Իբրև երազ , իբրև կարոտ
Իբրև հրաշք կապույտ երկինք
Դու մարդկային հոգու տաղանդ
Դու չես ժպտում ամեն մեկին
Հազար երգերի մեջ տանջված
Գրքերի մեջ ճզմված թիթեռ
Երեք տառից է բաղկացած հրաշքը , որ կոչվում է սեր,
Նա է, որ չի ներում կեղծիք
Չի ենթարկվում ժամանակին
Եվ շուրթերի վրա դողում աղոթքի պես աստվածային
Լույսն է սիրո քեզ ուղեկցում
Ամեն վայրկյան ռազմի դաշտում,
Սերն է , որ մեզ գուցե փրկի,
Կամ էլ կորցնի անապատում:
Սերն է միակ տերն ու արքան
Մնացածը ունայնություն
Նա է իմաստը այս կյանքի,
Որ մեկ անգամ է շնորհվում
Օրերը նենգ, օրերը բութ,
Օրերը ստոր և անիծված
Եվ սառույցե այս ամրոցում նրա կրակը չի մարած:
Օրեր խաբկանք , օրեր նվեր,
Օրեր աղոթք, օրեր առանց Հայր մերՙ
Օրեր հրաշք, օրեր պարապ,
Օրեր երկար, երկար, սատկած ձմեռ
Օրեր նոր երգ , օրեր ոչինչ,
Օրեր ընկեր, օրեր նոր թշնամի,
Օրեր կնունք , օրեր ծնունդ,
ինչպես ջնջեմ օրերը կորստի
Կավի նման ափերի մեջ
Ինձ ճմռում է բեմը այս հսկա,
Ձայնը կախվեց առաստաղից
Արձագանքի համար այլևս սիրտ չկա:
Օրերը նենգ, օրերը ստոր
Օրեր վերելք, օրեր դավաճանած,
Օրեր հազար տագնապների,
Սակայն երբեք, երբեք ծնկի չեկած:
Իբրև երազ , իբրև կարոտ
Իբրև հրաշք կապույտ երկինք
Դու մարդկային հոգու տաղանդ
Դու չես ժպտում ամեն մեկին
Հազար երգերի մեջ տանջված
Գրքերի մեջ ճզմված թիթեռ
Երեք տառից է բաղկացած հրաշքը , որ կոչվում է սեր,
Նա է, որ չի ներում կեղծիք
Չի ենթարկվում ժամանակին
Եվ շուրթերի վրա դողում աղոթքի պես աստվածային
Լույսն է սիրո քեզ ուղեկցում
Ամեն վայրկյան ռազմի դաշտում,
Սերն է գուցե , որ մեզ փրկի,
Կամ էլ կորցնի անապատում: